ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Քիչ-քիչ Վարդենիսն էլ է «դժգույն ու դժբախտ» դառնում

Քիչ-քիչ Վարդենիսն էլ է «դժգույն ու դժբախտ» դառնում
04.02.2024 | 10:39

Իր 34 գյուղերով, թուրքի քթի տակ գտնվող Վարդենիսն ամեն ինչից զրկեցին:

Առանց այդ էլ միայն խանութներ, վարսավիրանոցներ ու բանկեր են մնացել, հա՛ մեկ էլ հիվանդանոցը, որը ոչ հեռավոր ապագայում էլի կտեղափոխեն ու... «ապագան» կհասնի Վարդենիս։

Վարդենիսցիները (հարակից գյուղերի բնակիչների հետ միասին) ունեն երեք ընտրություն կա՛մ հարմարվել ու ամեն անգամ 6000-12 000 (նայած բնակավայրի հեռավորությանը, իսկ այս կողմերում մարդիկ մեղմ ասած աղքատ են), ծախսել ու հասնել Մարտունի, կամ զանգվածաբար լքել Վարդենիսը կամ պայքարել ու տեր կանգնել սեփական տարրական իրավունքներին։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Հարգելի վարդենիսցիներ, լուրեր են շրջանառվում որ Վարդենիսի անձնագրային բաժինը տեղափոխում են։

Իսկ մենք ինչքա՞ն պիտի լռենք, յուրաքանչյուրս պիտի պայքարի` ինչու պիտի վարդենիսցին գնա հասնի ինչ-որ տեղ իր հարցերը լուծելու համար, հերթով ամեն ինչ տանում են, իսկ մենք լուռ հետևում ենք, ով պիտի մտածի Վարդենիսի մասին, եթե ոչ մենք, արձագանքեք քանի դեռ ուշ չի:

Նաինա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 4546

Մեկնաբանություններ